Մեր մասին

14 տարվա փորձ՝ պետական և կորպորատիվ ոլորտում բարձր պատասխանատվությամբ

Finlaw LLC-ն հիմնադրվել է մեկ հստակ նպատակով շուկային տալ ճշգրտության այնպիսի ստանդարտ, որը բացառում է ռիսկերը։ Տարիներ շարունակ մենք գործել ենք որպես պետական գերատեսչությունների, բանկային համակարգերի և խոշոր կորպորացիաների վստահելի գործընկեր՝ ապահովելով գույքերի գնահատում և մասնագիտական թարգմանություն ամենաբարդ նախագծերի համար։

Այսօր մենք այդ փորձը ծառայեցնում ենք ձեզ՝ դարձնելով բարձր որակը հասանելի անհատների, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի համար։

14 տարվա փորձ՝ պետական և կորպորատիվ ոլորտում բարձր պատասխանատվությամբ

Պաշտպանել Ձեր շահերը՝ ճշգրիտ տվյալների միջոցով

Յուրաքանչյուր ֆինանսական որոշում և իրավական փաստաթուղթ պետք է հիմնված լինի փաստերի, այլ ոչ թե ենթադրությունների վրա։ Մեր առաքելությունն է՝ պաշտպանել մեր հաճախորդներին գույքի թերագնահատումից, կամ գերագնահատումից և թարգմանչական սխալներից բխող իրավական խնդիրներից։

Սկզբունքներ, որոնք մենք երբեք չենք խախտում։

Բացարձակ Օբյեկտիվություն (Objectivity): Գնահատման ժամանակ մենք առաջնորդվում ենք միայն շուկայական փաստացի տվյալներով և միջազգային ստանդարտներով։ Մենք չենք տրվում կողմնակի ազդեցություններին։

Տերմինաբանական Ճշգրտություն (Precision): Թարգմանության ոլորտում մենք չենք հանդուրժում «մոտավոր» բառեր։ Յուրաքանչյուր եզրույթ համապատասխանեցվում է տվյալ ոլորտի (իրավաբանական, տեխնիկական, բժշկական) պահանջներին։

Գաղտնիություն (Confidentiality): Մենք գիտակցում ենք Ձեր տվյալների կարևորությունը։ Մեզ վստահված ինֆորմացիան պաշտպանված է իրավաբանական մակարդակում։

Ում հետ ենք մենք աշխատում։
14 տարվա ընթացքում մենք սպասարկել ենք ոլորտներ, որոնցում պահանջվում է գերպատասխանատվություն.

🏛️ ՀՀ Պետական գերատեսչություններ և ենթակառուվածքներ

🏦 Խոշորա բանկային համակարգեր և վարկային կազմակերպություններ

💼 Միջազգային ներդրումային ընկերություններ

⚖️ Իրավաբանական գրասենյակներ և փաստաբանական պալատներ

Լիազորված ենք պետության կողմից։

ՖԻՆԼՈՈՒ ՍՊԸ-ն հանդիսանում է լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերություն։ Մեր բոլոր մասնագետները՝ գնահատողները և թարգմանիչները, ունեն համապատասխան որակավորման վկայականներ և բարձրագույն կրթություն։