Ծառայության մանրամասներ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

Անշարժ գույքի գնահատումը պահանջում է բազմագործոն վերլուծություն։ Մենք դիտարկում ենք ոչ միայն գույքի ֆիզիկական վիճակը, այլև իրավական կարգավիճակը, գոտիավորումը և շուկայական զարգացման միտումները։

Բնակելի ֆոնդ

Բնակելի

Մենք իրականացնում ենք բնակարանների, առանձնատների և ամառանոցների (այգետնակների) շուկայական արժեքի ճշգրիտ որոշում։ Գնահատման ընթացքում մանրամասն վերլուծվում են տեղադիրքը, շենքի տեխնիկական վիճակը, վերանորոգման որակը և ենթակառուցվածքների առկայությունը։ Սա անհրաժեշտ է հիփոթեքային վարկավորման, առուվաճառքի կամ գույքի բաժանման դեպքում՝ իրական պատկեր ունենալու համար։

Կոմերցիոն տարածքներ

Կոմերցիոն 1

Գրասենյակների, առևտրի կենտրոնների, հյուրանոցների և ռեստորանային համալիրների գնահատման ժամանակ մենք կիրառում ենք եկամտային մեթոդը՝ հաշվի առնելով գույքի ներդրումային գրավչությունն ու պոտենցիալ եկամտաբերությունը։ Մեր հաշվետվությունները հիմք են ծառայում բիզնես պլանավորման, վարկավորման և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար։

Արտադրական նշանակության գույք

Արտադրական նշանակության գույք

Արդյունաբերական օբյեկտների՝ գործարանների, պահեստների և սառնարանային տնտեսությունների գնահատումը պահանջում է հատուկ մոտեցում։ Մենք հաշվարկում ենք ինչպես շինությունների վերականգնման արժեքը, այնպես էլ դրանց ֆունկցիոնալ նշանակությունը բիզնես գործընթացներում՝ ապահովելով արտադրական հզորությունների օբյեկտիվ գնահատական։

Հողամասեր

Հողամասեր

Հողամասերի գնահատման ժամանակ առանցքային են նպատակային նշանակությունը և կառուցապատման հեռանկարները։ Մենք գնահատում ենք գյուղատնտեսական, բնակավայրերի, ինչպես նաև արդյունաբերական և ընդերքօգտագործման հողերը՝ հաշվի առնելով շուկայական համեմատական տվյալներն ու տվյալ գոտում թույլատրելի գործունեության տեսակները։

Ուղարկել հարցում