Բլոգի մանրամասներ

Գնագոյացման կանոններ (անշարժ գույք)

Գնագոյացման կանոններ (անշարժ գույք)
  • 17 դեկտեմբերի, 2025

Ինչպե՞ս է իրականում ձևավորվում Ձեր տան գինը. 3 գործոն, որոնց մասին հաճախ լռում են

Շատ սեփականատերեր կարծում են, որ եթե իրենք տան վերանորոգման վրա ծախսել են $20,000, ապա տան վաճառքի գինը պետք է ավելանա ճիշտ այդքանով։ Սակայն անշարժ գույքի շուկան ունի իր դաժան օրենքները։ Գնահատումը պարզապես թվաբանություն չէ, այլ շուկայական վարքագծի վերլուծություն։

Ինչն է իրականում ազդում գնի վրա.

  1. Տեղակայումը, դիրքը և ենթակառուցվածքները. Ոչ միայն թաղամասը, այլև հաստակ շենքի դիրքը, բակի առկայությունը, տրանսպորտային հանգույցների հասանելիությունը։ Հաճախ նույն փողոցի վրա գտնվող երկու շենք կարող են ունենալ 1 քմ-ի համար էական գնային տարբերություն։

  2. «Օգտակար» vs «Էմոցիոնալ» վերանորոգում. Թանկարժեք ջահը կամ ոսկեզօծ պաստառները գնորդի համար հաճախ արժեք չեն ներկայացնում։ Մասնագիտական գնահատման ժամանակ հաշվի է առնվում ոչ թե Ձեր ծախսած գումարը, այլ այն, թե այդ բարելավումը որքանով է բարձրացրել գույքի շուկայական գրավչությունը։
  3. Իրավական կարգավիճակը. Սեփականության վկայականում առկա սահմանափակումները (գրավ, արգելանք), ինքնակամ շինությունները կամ հատակագծային չգրանցված փոփոխությունները կարող են կտրուկ նվազեցնել գույքի արժեքը՝ անկախ դրա արտաքին տեսքից։

Մի՛ հիմնվեք հարևանի ասածի, կամ կայքերում տեղադրված հայտարարությունների վրա։ Դրանք «ցանկությունների», այլ ոչ թե «իրականության» արտացոլումն են։ Finlaw-ի պրոֆեսիոնալ գնահատումը Ձեզ կտա օբյեկտիվ պատկեր՝ օգնելով չկորցնել գումար վաճառքի ժամանակ։

Առնչվող գրառումներ
Թարգմանչական կանոններ (իրավական ռիսկեր)
20 դեկտեմբերի, 2025
Թարգմանչական կանոններ (իրավական ռիսկեր)

Թարգմանությու՞ն, թե՞ իրավական ռիսկ. ինչու է «մոտավոր» բառը վտանգավոր պայմանագրերում. Առօրյա խոսակցության մեջ «չեղարկել»...

ԸՆՏԱՆԻՔԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է, ԻՍԿ ՏՈ՞ՒՆԸ...
20 դեկտեմբերի, 2025
ԸՆՏԱՆԻՔԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է, ԻՍԿ ՏՈ՞ՒՆԸ...

Կյանքում լինում են հիանալի պահեր՝ ամուսնություն, երեխայի ծնունդ, երբ հասկանում ես՝ հին բնակարանն արդեն փոքր է, և պետք է...